[slider_type_b category=”discover-vayots-dzor” content=”excerpt”]
- Երեք տեղանոց սենյակ
- Թռչունների Արենի-1 քարանձավ
Գտնվում Է Արփա գետի վտակ Գնիշիկի գետաբերանի հատվածում` Արփայի հունից մոտ 30մ բարձրության վրա: Մուտքը մասամբ ծածկված է խոշոր քարաբեկորներով: Քարանձավն իրենից ներկայացնում է մի քանի խոռոչների համալիր, որոնց գումարային երկարությունը կազմում է մոտ 250մ:
Այն դասվում է կլաստոկարստային քարանձավների դասին, քանի որ ձևավորվել է կրաքարային կոնգլոմերատների մեջ: Թռչունների քարանձավում սկսած 2007 թվականից իրականացվում են հնագիտական պեղումներ: Արդյունքում` անձավամերձ հարթակում, մուտքի մոտ և քարանձավի ներսում պեղվել են մ. թ.ա. 4200-3500 թթ. թվագրված բազմաթիվ գտածոներ`բուսական մնացորդներ, ամանեղեն, խաղողի, ծիրանի կորիզներ, եղեգից պատրաստված գործվածքներ, կանացի գանգեր, մումիֆիկացված այծի մարմնի մաս և այլն: Այս քարանձավում են հայտնաբերվել աշխարհում ամենահինը համարվող կաշվե կոշիկը և գինու ստացման համալիրը: Հայտնաբերված կոշիկը օվալաձև է և կարված է կովի կաշվի ամբողջական կտորից: Հետևի և առջևի մասերում այն քուղերով կապվել է ոտքին: Կոշիկի երկարությունը 24,5սմ է /համապատասխանում է ներկայիս 37 համարին/: Ռադիոածխածնային անալիզի արդյունքների համաձայն` կոշիկը 5637-5387 տարեկան է: Այն այժմ ցուցադրվում է Հայաստանի պատմության պետական թանգարանում: Քարանձավում հայտնաբերվել է նաև 6000 տարվա հնություն ունեցող խաղող ճզմելու տարա, թթվեցման կուժեր և գավաթներ: ՈՒսումնասիրությունները պարզել են, որ երկրագնդի վրա բացի Արենիից չկա մի կետ, որտեղ հայտնաբերվել է գինու ստացման այսպիսի համալիր: Պեղումները քարանձավում շարունակվում են:
Continue reading → - Ստելլա ուղի
Կարճ (մոտ 1,5 ժամ), բայց դժվարագնաց արշավ «ԼուսիՏուր»-ից դեպի հարավարևելյան ժայռը, որտեղ բնականորեն ձևավորվել են հետաքրքիր սյուներ : Ստելլա ուղին սկսում է համալիրի դիմացի ժայռից և ավարտվում այն ակոսով, որտեղից հյուսիս` համալիրն է երևում, իսկ հարավ` Եղեգիս գետի հովիտը: Ճանապարհը ընդամենը 0.6 կմ է, սակայն հարաբերական բարձրությունը 120 մ է: 2012 թ. օգոստոսի տվյալներով դեպի Ստելլա տանող արահետը մասամբ է մաքրված: Պատրաստ եղեք արշավի մի մասը անցնել քարակույտերի և թփերի միջով: Երբ անցնեք քարակույտերի միջով` կտեսնեք հինավուրց պատեր և բնակավայրերի հետքեր: Գագաթի մոտ` ձախ կողմում, կտեսնեք խաչը, իսկ աջ կողմում` սյուները:
*Տևողությունը` 1,5 ժամ: Հեռավորությունը` 0,6 կմ: *Տեխնիկական դժվարությունը` 3/5, քարակույտերի, ժայռերի մագլցում : *Ֆիզիկական դժվարությունը` 3/5, կարճ, մի փոքր մասը` գրեթե ուղղաձիգ: *Ելակետ. «ԼուսիՏուր». N 39*52.776, E 045*25.946, 1712 մ. բարձրություն: *Վերջնակետ. N 39*52.628, E 45*25.990, 1833մ բարձրություն:Continue reading → - Սմբատաբերդ – Ցախաց քար
Սմբատաբերդ հասնելու համար “ԼուսիՏուր”-ից թեքվեք դեպի Եղեգիս գյուղը: Ձեր ժամանակն ու ուժերը խնայելու համար, մեր մեքենան կտանի ձեզ մինչև Սմբատաբերդին մոտակա Եղեգիս կամ Արտաբույնք գյուղերից մեկը, որտեղից կարող եք մեկնարկել ձեր արշավը: Առաջին տարբերակ` Եղեգիս գյուղի վերջի աջակողմյան հողածածկ ճանապարհով բարձրացեք մինչև գյուղի վերջը, որտեղից հետիոտն արահետով բարձրացեք դեպի Սմբատաբերդ, որը մշտապես ձեր տեսադաշտում է: Երկրորդ տարբերակ` անցեք Արտաբույնք գյուղի միջով, հասեք գյուղի վերջնամաս, հատեք գետը փոքր երկաթյա կամուրջով և բարձրացեք լեռան հյուսիսային կողմով հողածածկ ճանապարհով: Այս տարբերակը ավելի մատչելի է, սակայն երկար է: Խորհուրդ ենք տալիս բերդի մոտ հասնել օգտվելով առաջին տարբերակից, իսկ երկրորդը ընտրել որպես հետադարձ ճանապարհ: Ցանկության դեպքում կարող եք երթուղին շարունակել դեպի Ցախաց քար վանական համալիր, որը տեսանելի է հանդիպակաց լեռնալանջին: Սմբատաբերդից իջնում եք հողածածկ ավտոճանապարհով, անընդհատ ընդունելով աջ ուղղություն: Հասնելով ընդարձակ բացատի` ճանապարհը շարունակեք լանջն իվեր: Սա միակ ճանապարհն է, որը ձեզ կտանի դեպի Ցախաց քար: Վերադարձեք միևնույն ճանապարհով:
* Տևողությունը` դեպի Սմբատաբերդ Եղեգիս գյուղի կողմից` 1 ժամ; Արտաբույնք գյուղի կողմից` 1 ժամ 30 րոպե: Հեռավորությունը` Եղեգիսից դեպի Սմբատաբերդ` 2.7 կմ; Արտաբույնքից`3.6 կմ: *Այլընտրանքային ուղղի. Արշավը կարճացնելու համար կարողեք այցելել միայն Սմբատաբերդ: *Տեխնիկական դժվարությունը` 2/5, հողածածկ ճանապարհ, դեպի Ցախաց քար` լայն, հեշտ անցանելի, դեպի Սմբատաբերդ` մասամբ ուղղաձիգ արահետ: *Ֆիզիկական դժվարությունը` 3/5: *Սկզբնակետ. «ԼուսիՏուր». N 39*52.776, E 045*25.946; 1712մ բարձրություն: *Բարձրության տատանումը. Եղեգիս` 1532մ, Սմբատաբերդ 1950մ, Արտաբույնք` 1502մ, Ցախաց քար` 2078մ, Արտաբույնք` 1502մ: *Վերջնակետ. Ցախաց քար – N 39*53.419, E 045*21.231; 2078 մ բարձրություն:
ՍմբատաբերդՑախաց քար
Continue reading → - Հերմոնի քարանձավ և սարահարթ
Հերմոնի քարանձավ հասնելու համար «ԼուսիՏուր»-ի ելքից ուղևորվեք դեպի ձախ, մոտ 300 մետրից հետո, երբ հասնեք հանդիպակաց խաչմերուկին, ուղիղ բարձրացեք խճապատ ճանապարհով մոտ 900մ, մինչև նկատեք նեղ ուղի` աջ կողմում: Քարանձավը պարզ տեսանելի է մոտակա բացատից: Քարանձավ կարելի է բարձրանալ սարն ի վեր` անտառի միջով: Այն ունի մեկ ընդհանուր մեծ խորշ, մոտ 6մ խորություն, մոտ 5մ բարձրություն, որտեղ առկա են գայլի կամ աղվեսի ներկայության հետքեր: Հավելում,վերոհիշյալ բացատից տեսանելի ճանապարհով հնարավոր է դուրս գալ մոտակա սարահարթ, որտեղից բացվում է հիասքանչ տեսարան` մի կողմից դեպի Եղեգիս գետի հովիտը, մյուս կողմից` «ԼուսիՏուր»-ը:
*Տևողությունը` 2 ժամ: Միակողմանի հեռավորությունը` 1,7 կմ: *Տեխնիկական դժվարությունը: 2/5, վերջին հատվածը անտառի միջով: *Ֆիզիկական դժվարությունը: 2/5: *Ելակետ. «ԼուսիՏուր». 39*52.776`N 045*25.946 E, 1712մ բարձրություն *Վերջնակետ. Հերմոնի քարանձավ 39*52.752 N 045*27.120 E, 1823 բարձրությունContinue reading → - Հերմոնավանք – Հրեական գերեզմանանատուն – Զորաց եկեղեցի
Տևողությունը` 8 ժամ: Հեռավորությունը` 12 կմ ճանապարհով, 3 կմ քայլարշավ:
Այս 6կմ երկարությամբ ուղին դեպի Եղեգիս գյուղ տանող ճանապարհին է: Ճանապարհի կեսին աջ կողմից կարող էք բարձրանալ Հերմոնավանք, որտեղից բացվում է Եղեգիսի հովտի ամբողջական տեսարանը: Սմբատ թագավորը այս վանքը օգտագործել է որպես դիտակետ և վարժարան: Իջնելով Հերմոնավանքից` Եղեգիս գյուղին չհասատած, գետի ափին Հրեական գերեզմանանատունն է: Եվ վերջապես կարող էք քայլել Զորաց վանք, ճանապարհին այցելելով ևս երկու եկեղեցիներ: Ցանկության դեպքում «ԼուսիՏուր»-ը կարող է տրամադրել Ձեզ իր վարձու մեքենաները: Մենք նաև կարող ենք արշավի ավարտին դիմավորել Ձեզ, եթե խուսափում էք 6կմ ոտքով քայլելուց: Խորհուրդ է տրվում հագնել արշավին համապատասխան կոշիկներ, երկար վարտիք` փշերից ու թփուտներից պաշտպանվելու համար: Հերմոնավանք Կարճ, միջին դժվարության վերելք դեպի 13-րդ դարի վանքի ավերակները: Հերմոնավանքի արահետը սկսվում է «Սիրանույշ» մանկական ճամբարի դիմացի ստորոտից, որը գտնվում է «ԼուսիՏուր»-ից 3կմ հեռավորության վրա: Արահետը մաքուր է և անցանելի մինչև վանքին հասնելը, որտեղ ներսի տարծքը ամբոջովին պատված է խոտածածկով: Պատրաստ եղեք 0,4կմ վերելքի դեպի վանքը, որը կտևի 30 րոպե, իսկ ճանապարհից գտնվում է 160մ հարաբերական բարձրության վրա: Երբ հասնեք եկեղեցուն, ուշադրություն դարձրեք խաչքարերի զարդաքանդակների բազմազանության վրա: Տևողությունը` 1,5 ժամ, <<Սիրանույշ>> մանկական ճամբարի դիմացից: Տեխնիկական դժվարությունը` 1/5, քարակույտերի, ժայռերի մագլցում: Ֆիզիկական դժվարությունը` 2/5: Սկզբնակետ. «ԼուսիՏուր». N 39*52.776, E 045*25.946; 1712մ բարձրություն: <<Սիրանույշ>> մանկական ճամբար. N 39*52.314, E 45* 24.035; 1639մ բարձրություն: Վերջնակետ. Հերմոնավանք` N 39* 52.513, E 45* 24.038; 1797մ բարձրություն:Հրեական գերեզմանանատուն Յուրօրինակ հնագիտական հուշարձան, որը հայտնաբերվել և վերականգնվել է 1996թ. Հայ Առաքելական եկեղեցու Սյունյաց թեմի առաջնորդ Աբրահամ եպս. Սկրտչյանի կողմից: Հրեական գերեզմանանատանը կան մի քանի տասնյակ տապանաքարեր` եբրայերեն և արամերեն արձանագրություններով, որոնք նախանշում են վաղուց մոռացված Եղեգիսի հրեական համայնքի գոյության մասին 13-14 րդ դարերում: Գերեզմանանատունը համարվում է պահպանվող հնագիտական վայր, որը գտնվում է. ճանապարհից` 200մ, «ԼուսիՏուր»-ից` 6կմ, իսկ Հերմոնավանքից` 3կմ հեռավորության վրա: Գերեզմանանատնից արահետը գետի ափով տանում է դեպի բացատը, որտեղ կան երեք ջրաղացներ, հանքային աղբյուրներ և խարույկ անելու վայրեր, որը շատ հարմար է պիկնիկի համար: Նաև գետում առաջացել են ավազաններ, որոնք շատ հարմար են լողալու համար: Հրեական գերեզմանանատան տվյալները` N 39*52.135, E 45*21.747:
Զորաց եկեղեցի
Իր կառուցման ձևով սա հայ ճարտարապետության պատմության եզակի հուշարձաններից մեկն է, քանի որ առկա է միայն աբսիդի մասը: Զորաց եկեղեցին կառուցվել է այսպես, որպեսզի մարտերից առաջ ամբողջ զորքը կարողանա միաժամանակ աղոթել: Եկեղեցուն հասնելու համար անցեք Եղեգիս գյուղի միջով, որտեղ կտեսնեք դեպի եկեղեցի տանող ցուցանակը: Եկեղեցին գտնվում է հիմնական ճանապարհից 600մ դեպի գյուղի վերջը: Ճանապարհին ուշադրություն դարձրեք Սբ. Կարապետ եկեղեցուն: Փոքրիկ մատուռը, որը շատ սիրված է գյուղացիների կողմից, կառուցվել է վարպետ Մոմիկի կողմից, ով նաև կառուցել է Նորավանքը, Արենիի եկեղեցին և այլ շատ պատմամշակութային հուշարձաններ այս տարածքում:
Վերջնակետ: Զորաց եկեղեցի` N 39*52.310’ 45* 24.924’ E
Տեխնիկական դժվարությունը: 0/5:
Ֆիզիկական դժվարությունը: 1/5:
Continue reading → - Կալասար բերդի ավերակներ
Կալասարի բերդը, որը ներկայումս ավերակ վիճակում է, գտնվում է Հերմոն գյուղի արևմտյան կողմում, հանդիպակաց լեռան ` Կալասարի գագաթին: Բերդի պատերի մի մասը հեռադիտակով կարելի է տեսնել «ԼուսիՏուր»-ի տարածքից: Ուղևորվելով «ԼուսիՏուր»-ի մուտքից դեպի աջ` կհասնեք գյուղապետարան, ապա աջ թեքվող երկրորդ խճապատ ճանապարհով և դեպի արևմուտք սարն ի վեր բարձրացող ոլորաններով կարող եք ուղղվել դեպի բերդին մոտ գտնվող Կալասար գյուղի ավերակներ: Կարող եք ընտրել ավեիլ կարճ ճանապարհ, եթե քայլեք «ԼուսիՏուր»-ի բացօթյա սրճարանի հետնամասից սկսվող հողաշեն արահետով և կհասնեք մի ճանապարհի, որը նույնպես տանում է Կալասար գյուղատեղ: Այս գյուղի տարածքում կա խմելու ջրի աղբյուր: Աղբյուրի մոտից կա երկու տարբերակ բերդի ավերակներին հասնելու համար: Առաջին դեպքում` ոչ անտառապատ մասով բարձրացեք դեպի ձախ, բայց պատրաստ եղեք մագլցել ժայռերով: Երկրորդ դեպքում` անցեք անտառի միջով, որը երբեմն խիտ ու դժվարանցանելի է: Անտառը ավարտվելուն պես` լեռան գագաթի մոտակայքում տեսանելի են դառնում քարակույտեր և բերդի պաշտպանական կառույցների որոշ մնացորդներ: Ենթադրվում է, որ այս բերդը Սմբատաբերդից ավելի հին է, որի մասին է վկայում պահպանված պատերի մեջ շաղախի բացակայությունը: Բերդի ամենաբարձր կետն ունի 360 աստիճանի տեսադաշտ: Նախկինում այս վերելքը կատարողներին բազմաթիվ անգամ հանդիպել են քարայծերի, արջերի և այլ կենդանիների ներկայության հետքեր: Քանի որ դեպի բերդի ավերակներ տանող ուղին պարզ արտահայտված չէ, ուստի խորհուրդ է տրվում դիմել մեր ուղեկցորդներից մեկի օգնությանը:
*Տևողությունը` 4,5 ժամ: Հեռավորությունը` 2.1կմ: *Տեխնիկական դժվարությունը` 3/5: *Ֆիզիկական դժվարությունը` 4/5: *Ելակետ` «ԼուսիՏուր». N 39*52.776, E 045*25.946; 1712մ բարձրություն: *Վերջնակետ` Կալասար բերդի ավերակներ. N 39*53.206, E 045*24.889; 2102 մ բարձրություն:Continue reading → - Գողթանիկի քարանձավ և ջրվեժ
Գողթանիկի քարանձավ և ջրվեժ ուղևորվելու համար, «ԼուսիՏուր»-ի մուտքից թեքվեք դեպի աջ, անցեք մոտ 200 մ, Հերմոն գյուղի կամրջին չհասած ուղևորվեք դեպի ձախ: Եղեգիս գետի հոսանքին հակառակ շարժվեք մոտ 2.1կմ և աջ մասում կտեսնեք գետը հատող կամուրջ: Ձախ մասում 85մ հարաբերական բարձրության վրա քարանձավն է, որն ունի 5 խորշ, որոնցից ամենամեծի խորությունը մոտ 9 մետր է: Քարանձավի բարձրունքից բացվում է հրաշագեղ տեսարան` Եղեգիս գետի հովիտը: Քարանձավի տարածքում նկատվում են քարայծերի, արծիվների և այլ կենդանիների ու թռչունների ներկայության հետքեր: Մասնագետների կարծիքով հին ժամանակներում քարանձավը բնակեցված է եղել: Առայժմ հետազոտություններ և պեղումներ չեն կատարվել: Քարանձավից իջնելուց հետո, գետի հոսանքին հակառակ ճանապարհով անցեք ևս 1.3կմ և կհասնեք Գողթանիկի ջրվեժին: Ջրվեժ չհասած, մոտ 120մ հեռավորության վրա, 2012թ. օգոստոսի դրությամբ, ընթանում է հիդրոէլեկտրակայանի շինարարություն: Ջրվեժին մոտենալու համար իջեք արահետով սարն ի վար, անցեք գետի ափի նեղ արահետով: Ջրվեժի բարձրությունը մոտ 12մ է, որի ավազանում հնարավոր է լողալ:
*Տևողությունը` 4 ժամ: Ընդհանուր հեռավորությունը` 3.8կմ: *Տեխնիկական դժվարությունը` 3/5, քարակույտերի մագլցում, ցածր ու խիտ թփուտ: *Ֆիզիկական դժվարությունը` 3/5, կարճ, գրեթե ուղղաձիգ: *Սկզբնակետ` «ԼուսիՏուր». N 39*52.776, E 045*25.946; 1712 մ բարձրություն: *Քարանձավ` N 39*52.752, E 045*27.120; 1823մ բարձրություն: *Վերջնակետ` Գողթանիկի ջրվեժ` N 39*52.704, E 045*27. 848; 1753մ բարձրություն:Continue reading → - Արատեսի ջրվեժ
Արատեսի ջրվեժ ուղևորվելու համար «ԼուսիՏուր»-ի մուտքից թեքվեք դեպի ձախ, հասնելով եռակողմ խաչմերուկին, ասֆալտապատ ճանապարհով կրկին շարժվեք դեպի ձախ, մոտ 20 րոպե, մինչև հասնեք կամուրջ: Կամրջից դեպի աջ խորացող կիրճի մեջ Արատեսի ջրվեժն է` իր սառնորակ ջրով և բարձր թռիչքով: Ջրվեժը տեսանելի չէ կամրջից կամ ճանապարհից: Կողմնորոշվելուն կօգնի ջրվեժի աղմուկը: Ճանապարհից դեպի ջրվեժի սկզբնամաս հասնելու ամենակարճ ճանապարհը հետևյալն է` կամուրջ չհասած, աջ կողմում գտնվող բացատից իջեք նեղ ծառուղով` մոտ 50մ : Իսկ ջրվեժի ներքևի մասում հայտնվելու համար գոյություն ունի մեկ այլ ուղի, որը առաջինից ավելի երկար է և դժվարանցանելի, սակայն միևնույն ժամանակ հետաքրքիր է և էքստրեմալ: Այն հետևյալն է՝ անցեք վերոնշյալ կամուրջը և շարժվեք դեպի աջ, գտեք հարմար տեղանք և իջեք լեռն ի վար դեպի գետը, ապա շարժվեք գետի ափով, հոսանքին հակառակ: Որոշ ժամանակ անց կտեսնեք 1,5մ խորություն ունեցող լողավազան, որի մեջ կա երկաթե աստիճան: Բարձրացեք աստիճանով վեր, ապա անցնելով նեղ ժայռերի արանքով` կհասնեք ջրվեժին:
*Տևողությունը` 2 ժամ: Հեռավորությունը` 1.1կմ: *Տեխնիկական դժվարությունը` 2/5, ասվալտապատ ճանապարհով վերելք, շատ հազվադեպ երթևեկություն: *Ֆիզիկական դժվարությունը` 2/5: *Ելակետ. «ԼուսիՏուր». N 39*52.776, E 045*25.946; 1712մ բարձրություն: *Վերջնակետ. Արատեսի ջրվեժ – N 39*53.263, E 045*26.255; 1779 մ բարձրություն:Continue reading → - Երթուղի № 5
40000 դրամ (1 մեքենա) / 1-ից 4 անձի համար
Տևողությունը` 7 ժամ:
» Մեկնում «ԼուսիՏուր»-ից: » Վայոց Սար` 125մ. խորությամբ ձագարաձև հրաբխային խառնարան: » Եղեգնաձոր` Երկրագիտական թանգարան: » գ. Ագարակաձոր – 13-րդ. դարի կամուրջ Արփա գետի վրա: » Գրավ գետ`հանքային ջրերի աղբյուր: » գ. Գնիշիկ`Ազգային պարկում գտնվող բնաշխարհիկ բույսերի և կենդանիների տեսականի: » Վերադարձ «ԼուսիՏուր»: Վերջնական բարձրությունը` 2600մ: Տարբերակ` Գնիշիկ գյուղից հնարավոր է մեքենաներով հասնել Ջաֆար գյուղ և այնտեղից 2կմ քայլարշավ կատարել դեպի Նորավանք :Continue reading → - Երթուղի № 4

Տևողությունը` 6 ժամ:
» Մեկնում «ԼուսիՏուր»-ից: » Քայլարշավ դեպի Հերմոնավանք` միջնադարյան ուսումնական կենտրոն: » գ. Եղեգիս` Օրբելյան իշխանների տոհմական դամբարան և 13-րդ դարի Հրեական գերեզմանատուն: » Զորաց տաճար` 14-րդ դարի եզակի կառուցվածքով հուշարձան: » Սմբատաբերդ` անառիկ խոշոր ամրոց: » Ցախաց քար` 10-13 դարերի վանքային համալիր: » Հյուրասիրություն գյուղական ընտանիքում` Արտաբույնքում: » Շատիվանք`10-րդ դարի «վիրավոր վկա»: » Բեզոարյան այծերի դիտակետ գ. Շատինում: » Արատես` երբեմնի հզոր վանական համալիրի ավերակներ: » Վերադարձ «ԼուսիՏուր»: Վերջնական բարձրությունը` 2100մ:Continue reading → - Երթուղի № 3
45000 դրամ (1 մեքենա) / 1-ից 4 անձի համար
Տևողությունը` 8 ժամ:
» Մեկնում «ԼուսիՏուր»-ից: » Կարմրաշենի սարահարթ. • Միջնադարյան լքված բնակավայրի ավերակներ: • Խաչքարերի դաշտ: » Սբ. Խաչ եկեղեցի` Սբ. Խաչափայտի մասունքի պահապան: » Գլաձոր համալսարանի Պատմության թանգարան Վերնաշեն գյուղում: » Հյուրասիրություն գյուղական ընտանիքում` Գլաձորում: » Սպիտակավոր`14-րդ դարի ճարտարապետության գլուխգործոց, Թեք սարի լանջին: » Պռոշաբերդ` պաշտպանական ամրոց լեռների գրկում: » Վերադարձ «ԼուսիՏուր»: Վերջնական բարձրությունը` 2100մ:Continue reading → - Երթուղի № 2

Տևողությունը` 7 ժամ: » Մեկնում «ԼուսիՏուր»-ից: » Վայոց Սար` 125մ. խորությամբ ձագարաձև հրաբխային խառնարան: » Սբ. Սիոն վանքային համալիր` ժայռի պռնկին: » Բացօթյա պիկնիկ` Հերհեր-ի ջրամբարի ափին: » Արփա գետի գեղատեսիլ կիրճ` բազալտե սյուների սիմֆոնիա: » Գնդեվանք` 10-րդ դարի հրաշք: » Վերադարձ «ԼուսիՏուր»: Վերջնական բարձրությունը` 2600մ: Տարբերակ` Հերհեր գյուղից հնարավոր է քայլարշավ կատարել դեպի Գնդեվանք ` Կապույտ Բերդի և Եռասարի ստորոտով:Continue reading → - Երթուղի № 1
35000 դրամ (1 մեքենա) / 1-ից 4 անձի համար
Տևողությունը` 6 ժամ: » Մեկնում «ԼուսիՏուր»-ից: » Հուսոսար (Մուրադսար) • Դամբարանադաշտ` 6000-ից 8000 տարվա վաղեմության: • 8000-ամյա ժայռապատկերներ 3000մ բարձրության վրա: » • Բացօթյա պիկնիկ լեռնաբնակ անասնապահների մոտ: » Կարմրաշենի սարահարթ. • Միջնադարյան լքված բնակավայրի ավերակներ: • Խաչքարերի դաշտ: » Վերադարձ «ԼուսիՏուր»: Վերջնական բարձրությունը` 1300մ:Continue reading → - Եղեգիս
Եղեգիսը Վայոց ձորի նշանավոր բնակավայրերից մեկն է հանդիսացել: Այն գտնվում էր ներկայիս Եղեգիս գյուղի տեղում և նրա շրջակայքում` ձգվելով Եղեգիս գետի աջակողմյան հովտով մոտ 4 կմ երկարությամբ: Մինչև օրս էլ այդ ավերակներում զանազանվում են փողոցների, պատերի և շինությունների մնացորդները:
Բնակավայրի հիմնադրման ժամանակը հայտնի չէ. պատմագրության մեջ հիշատակվում է 9-րդ դարից սկսած: 9-րդ դարի առաջին քառորդում Սյունիքի Վասակյան տոհմի գահերեց իշխաններն իրենց նստավայրը, որը գտնվում էր Ծղուկ գավառի Շաղաթ ավանում, տեղափոխում են Վայոց ձորի Եղեգիս ավանը և հաստատվում այնտեղ: Կարճ ժամանակում ավանը բարեկարգվում և վերածվում է գյուղաքաղաքի: Սակայն շատ չանցած` 10-րդ դարի սկզբին Եղեգիսը ավերվում է արաբական արշավանքների հետեվանքով: 12-րդ դարում այն նորից ավերվում է` այս անգամ արդեն սելջուկ-թուրքերի ասպատակումների պատճառով: 13-րդ դարի առաջին քառորդում Օրբելյանները դարձան Սյունիքի տերերը, և Եղեգիսը դարձրեցին իրենց վարչական կենտրոնը: 13-14-րդ դարերը Վայոց ձորի համար տնտեսության և մշակույթի զարգացման ժամանակաշրջան են հանդիսանում. բարեկարգվում է Եղեգիսը, կառուցվում են վանքեր, եկեղեցիներ, պալատներ և այլ շենքեր: Հենց այդ ժամանակաշրջանում է, որ Եղեգիսը անվանվում է “քաղաք”: Եղեգիսը չկորցրեց իր նշանակությունը նաև այն ժամանակ, երբ Օրբելյաններն իրենց հիմնական նստավայրը դարձրին Արփան /Արենին/: Ցածրադիր ու շոգ Արփայից Օրբելյաններն ամռան ամիսներին տեղափոխվում էին Եղեգիս: Որոշ հետազոտողներ գտնում են, որ 16-րդ դարի երկրորդ կեսին և 17-րդ դարի կեսերին Եղեգիսը նորից է ենթարկվում ավերումների, որի հետևանքով 19-րդ դարի սկզբներին երբեմնի ծաղկուն բնակավայրում ապրում էր ընդամենը մի քանի տասնյակ մարդ: Ներկայումս գյուղում բնակվում է 500 մարդ:
Եղեգիսի տարածքում հայտնի են բնության և մշակույթի բազմաթիվ հուշարձաններ: Այստեղ է գտնվում Հայաստանի տարածքի ամենխորը գետահովիտը` Եղեգիսի կիրճը` 1200 մ խորությամբ: Եղեգիսի կիրճի հենց այս հատվածում են գտնվում նաև Հայաստանի Հանրապետության տարածքում հանդիպող ամենախոշոր դելյուվիալ արտածման կոները: Վերջիններս տեղադըրված են Թեքսարի հյուսիսային լանջերի ստորոտում: Թեքսարի հյուսիսային լանջը համարյա զուրկ է մշտական ջրհոսքերից և մասնատված է հեղեղատներով և ձորակներով, որոնցով հողմնահարված ապարների բեկորները ծանրության ուժի ազդեցությամբ գլորվում են ցած: Դրանք լեռնաշղթայի ստորոտին գոյացրել են հզոր դելյուվիալ արտածման կոներ, որոնք իրար միանալով` ձևավորել են դելյուվիալ շլեյֆ, կազմված խոշոր քարաբեկորներից և խճից:
Continue reading → - Գնդեվանք
Continue reading →Գնդեվանքը միջնադարյան հայկական եկեղեցական համալիր է, որը գտնվում է Վայոց ձորի մարզի Գնդեվազ գյուղից դեպի արևմուտք, Արփա գետի ձախ ափին: Եկեղեցական համալիրը կառուցվել է 931-938 թթ-ին, Սյունյաց իշխանաց իշխան Սմբատի կնոջ՝ Սոփի (Սոփիա) իշխանուհու աջակցությամբ:
Նա Արծրունյաց մեծ նախարար Գրիգոր Գ Դերենիկի դուստրն էր, Գագիկ թագավորի քույրը: Իշխանուհին հայտնի էր իր շինարարական գործունեությամբ: Ընդհանրապես, քրիստոնյա հայուհիները՝ մասնավորապես իշխանուհիներն ու թագուհիները հաճախ են կառուցել վանքեր ու եկեղեցիներ՝ նպատակ ունենալով վառ պահել հայ ազգի հավատը:
Գնդեվանքի արևմտյան պատին առկա է իշխանուհու արժանահիշատակ գործունեության վկայությունը: Արձանագրությունն ասում է հետևյալը. «Մատանի էր անակն Վայոց ձոր, շինեցի զսա եւ եդի ակն ի վերայ»:
Բարեպաշտ տիկին Սոփին երբ առաջին անգամ գնում է Գնդեվանք կոչվող խորաձոր վայրը` մենակյացների մոտ ուխտի, տեսնում է սուրբ նահատակների նշխարներ, միաժամանակ տեղեկանում, որ այդտեղ բազմաթիվ ու մեծամեծ բժշկություններ են կատարվում: Ուստի նա անմիջապես բերել է տալիս ճարտար քարգործ վարպետներին, և սկսվում է շինարարությունը:
Հիմնադրվել է որպես ձորի ճգնավորների մենաստան: Առաջնորդ է նշանակվել Սարգիս քահանան, իսկ շինարարության ղեկավարն էր նկարիչ Եղիշե երեցը: Վանքը ճգնավոր Սուփան Գնդունու անունով կոչվել է Գնդեվանք: Կա նաև մեկ այլ տարբերակ, ըստ որի իշխանուհին վաճառել է իր ականջի գինդերը, որպեսզի կարողանան վերջացնել եկեղեցու շինարարական աշխատանքները, և այդ գինդերի համար վանքը կոչվել է Գնդեվանք:
Սուրբ Ստեփանոս եկեղեցին կառուցվել է 931-936-ին: Կառույցը սրբատաշ բազալտով է, քառախորան՝ արտաքուստ խաչաձև կենտրոնագմբեթ հորինվածքով: Եղիշե երեցը եկեղեցու ներսը զարդարել է որմնանկարներով, որոնցից խորանի պատին պահպանվել է Քրիստոսի պատկերի մի փոքր հատված: Ներսում` գմբեթի առագաստների վրա, կան չորս ավետարանիչների բարձրաքանդակները:
999-ին, վանահայր Քրիստափորը կառուցել է եկեղեցու արևմտյան գավիթը: Վերջինիս հյուսիսային պատի երկայնքով տեղավորված են ուղղանկյուն հատակագծով երկու սենյակներ: Արևմտյան սենյակը ծառայել է որպես գրատուն:
1008-ին վանահայր Սարգսի մեծ ջանքերով վանքապատկան հողերը ոռոգելու համար 22 կմ երկարությամբ ջրանցք է կառուցվել:
1604-ին պարսից շահ Աբբասը ավերել է Գնդեվանքը և Գնդեվազ գյուղի բնակիչներին տեղահան արել: 1691-ին վանահայր Պետրոս վարդապետը նորոգել է վանքի եկեղեցին և գավիթը, վանքը շրջապատել աշտարակավոր պարիսպով և նրան կից կառուցել է բնակելի ու տնտեսական շինություններ: Հավանաբար այդ ժամանակ է կատարվել Աստվածածնի պատկերով որմնանկարը՝ եկեղեցու հյուսիսային ավանդատան պատին: Դա ուշ միջնադարի հայկական կերպարվեստի լավագույն գործերից է:
Գնդեվանքի բակում կան 10-16-րդ դարերի խաչքարեր և տապանաքարեր: Պահպանվել են բազմաթիվ վիմագրական արձանագրություններ: Ուշագրավ է նաև համալիրի հարավային կողմում սեղանատունը, որը մեծ դահլիճ է՝ նկուղով, օժանդակ սենյակներով ու կրակարանով:Գնդեվանքը շրջապատված է Արփա գետի ձորի հիասքանչ բնությամբ, որտեղ նա գրավում է իր ուրույն դիրքը՝ ևս մեկ անգամ հայկական բնության և ճարտարապետության ներդաշնակության ապացույցը դառնալով:
- Գլաձոր-Հերմոնավանք
Գլաձորի համալսարան
Վայոց Ձորում 1280-1340 թթ. գործել է Գլաձորի համալսարանը: Այն հիմնադրվել է Պռոշյանների օրոք: Համալսարանն իր բնույթով և առարկայական հիմնական ցուցանիշներով լիովին համապատասխանել է ժամանակի եվրոպական համալսարաններին: 14-15 դդ. այստեղ են գործել նաև Հերմոնի, Բոլորաբերդի, Հերհերի, Եղեգիսի, Վերին Նորավանքի, Ցախացքարի, 17-րդ դարում՝ Շատին վանքի դպրոցը և այլն:
Այս ուսումնական հաստատություններում են դասավանդել և սովորել այդ ժամանակաշրջանի գիտության և մշակույթի հարյուրավոր նշանավոր գործիչներ, որոնց թվում Ներսես Մշեցին, Եսայի Նչեցին, Ստեփանոս Օրբելյանը, Տիրատուր Կիլիկեցին, Հովհաննես Երզնկացին, Թորոս Տարոնեցին, Հովհան Որոտնեցին, Գրիգոր Տաթևացին և շատ ուրիշներ: Ուսումնական հաստատություններից բացի, Վայոց Ձորում գործել են շուրջ 20 գրչության օջախներ, որոնցում գրված ձեռագրերի միայն մի մասն է հասել մեզ: Դրանցից մի քանիսը պահվում են աշխարհի շատ թանգարաններում /Լոնդոնի բրիտանական թանգարան, Փարիզի ազգային գրադարան և այլն/՝ հանդիսանալով եզակի նմուշներ: Վայոց Ձորի գրչության օջախներում ընդօրինակած և նկարազարդած ձեռագրերը աչքի են ընկնում իրենց գեղարվեստական բարձր ճաշակով: Այդ ժամանակաշրջանի գրչության նշանավոր կենտրոններ են եղել Գլաձորի համալսարանը, Հերմոնի վանքը, Եղեգիսի, Վերին Նորավանքի, Արատեսի մենաստանը, Նորավանքի, Երերանի, Բոլորաբերդի, Շատի վանքի և այլ գրչության օջախներ, որտեղ գործել են նշանավոր գրիչներ Տիրատուր Կիլիկեցին, Եսայի Նչեցին, Մոմիկը, Թորոս Տարոնացին, Ավագը և ուրիշներ:
ՀերմոնավանքԳտնվում է ներկայիս Հերմոն գյուղից մոտ 2 կմ հարավ-արևմուտք, Եղեգիս գետի աջ ափին: Վանքն իր անունը ստացել է առաջին վանահոր՝ Ահերմոնի /Հերմոնի/ անունից: Վանքը հայտնի է նաև Կնեվանք անունով, որը ժամանակավոր այստեղ բնավորված թուրքերը աղավաղել էին` Գյունեյվանքի: Համալիրից պահպանվել են բազիլիկ եկեղեցին, պարիսպները և այլ շինություններ՝ ավերակների տեսքով: Վանքը 936 թ. հիմնադրել է Սյունաց Սմբատ իշխանը: Համալիրի առաջին՝ Սբ. Գրիգոր Լուսավորիչ եկեղեցին, եղել է գմբեթավոր: Հետագայում վանքի համալիրը լրացվել է նոր եկեղեցիներով և այլ շինություններով: Մինչև 13-րդ դարը այստեղ կառուցվում են Սբ. Հակոբ, Սբ. Ստեփանոս, Սբ. Սահակ և այլ եկեղեցիներ, որոնք 16-րդ դարում հիմնովին ավերվել էին: Դրանց ավերակների վրա, նույն եկեղեցիների քարերով 17 դ. կառուցվել է սբ. Գրիգոր եկեղեցին: Զ Հերմոնի վանքը միջնադարյան Հայաստանի մշակույթի հայտնի կենտրոններից է եղել: Հերմոնի վանքի մշակութային ծաղկման շրջանը վերաբերում է 14-15-րդ դարերին, երբ 1338թ. Գլաձորի համալսարանի գործունեության խափանումից հետո այստեղ է հաստատվում Եսայի Նչեցու աշակերտ և օգնական Տիրատուր վարդապետը և հիմք դնում մի նոր դպրոցի, որը դառնում է փաստորեն Գլաձորի մշակութային գործի շարունակողը Վայոց Ձորում։Այս դպրոցը իր գործունեությունը շարունակեց մինչև 15-րդ դարի վերջերը։
Continue reading → - Արատեսի վանք
Continue reading →Գտնվում է Արատես գյուղում: Գյուղի և վանքի մասին պատմական տեղեկությունները հասնում են 9-րդ դար, բայց դրանք գոյություն են ունեցել դեռ 7-րդ դարում: Տարսաիճ իշխանը Արատես գյուղը և վանքը նվիրել է Ամաղու Նորավանքին, որպես ամառանոց նրա բարձրաստիճան հոգևորականության համար:
Արատեսի վանքի գլխավոր եկեղեցին գմբեթավոր է, քառանկյունի հատակագծով: Արևելյան կողմից ունի կիսակլոր աբսիդ, որի երկու կողմերում գտնվող խորաններն արևելյան ծայրում ունեն կիսակլոր, փոքրիկ աբսիդներ: Հուշարձանի կառուցման ժամանակը ստույգ հայտնի չէ, բայց վերանորոգվել է 1270 թվականին: Այժմ ավերակ վիճակում է, ամբողջապես քանդված է ծածկը գմբեթի հետ միասին, պատերի վերին մասերը և հարավային պատի մեջտեղի մասը: Երկրորդ եկեղեցին կոչվում է սբ.Աստվածածին և գտնվում է խմբի հյուսիսային կողմում: Հիմնադրման ժամանակը հայտնի չէ: Ըստ ուսումնասիրությունների` եկեղեցին հիմնվել է մինչև 7-րդ դարը և վերանորոգումների է ենթարկվել միջին դարերում: Արևմտյան պատի վրա փորված խաչերից մեկն ունի 1216 թվագրությունը: Հուշարձանն ավերակ վիճակում է. փլված են պատերի վերին մասերը և ամբողջ ծածկը:
- Գնացուցակ
Սենյակների տեսակը (քանակը)
Գին (դրամ/գիշեր)
Գինը Ներառում է
Լրացուցիչ
վճարում
Մեկտեղանոց(single) (13) 13.000 1 անձի Նախաճաշ Երկտեղանոց (twin) (4) 21.000 2 անձի Նախաճաշ Երեք տեղանոց սենյակ (triple) (4) 31.000 3 անձի Նախաճաշ Երկտեղանոց նախասրահով (dbl/twin) (6) 23.000 2 անձի Նախաճաշ Մեկտեղանոց (single) (14) 17.000 1 անձի Նախաճաշ Երկտեղանոց (14)(dbl/twin) 28.000 2 անձի Նախաճաշ Ընտանեկան քոթեջ
(մեծ հյուրասենյակ`իր խոհանոցով և 2 ննջասենյակ`
– 4 մեկ-տեղանոց անկողիններով) (3)44.000 4 անձի Նախաճաշ Ճաշ–Ընթրիք
4000 (շվեդական սեղան)
Դ/անձLunch box` 2000 Դ/անձ
Սուրճի ընդմիջում (2անգամ)
2 000 Դ/անձԿոնֆերանս սրահ (100 տեղ)
35.000 Դ/օր Continue reading →Հավելյալ մահճակալ – 5000 դրամ (1 անձի նախաճաշ)
Բոլոր սենյակներում առկա են` հեռուստացույց, սառնարան, օդորակիչՄինչև 5 տարեկան երեխաների սնունդն անվճար է, 5-10 տարեկանների համար գործում է 50% զեղչ:
Նշված գները նաև ներառում են`
• Նախաճաշ
• Փակ տաքացվող լողավազան /9:00-21:00/
• Wi-Fi տարածքում և ինտերնետ ընդունարանում
• Տարածքում հեծանիվներից օգտվելու հնարավորություն
• Մարզասրահ, ֆիտնեսսրահ, վոլեյբոլի և բասկետբոլի դաշտեր
• Առաջին բժշկական օգնություն
• Աստղադիտակ
• Կայանատեղի մեքենաների և ավտոբուսների համար:
• ԹենիսՀավելված` Լրացուցիչ վճարով` բիլիարդ, սաունա, բացօդյա բար-ռեստորան, մշակութային միջոցառումներ, տարածաշրջանում տուրերի կազմակերպում, շրջագայություններ 4x4 ամենագնացներով, գիդի ծառայություն, կոնֆերանսների և սեմինարների կազմակերպումևայլն:
Հ/հ Հ/հ Ժամ Գին 1 Բիլիարդ 1 2000 2 Թենիս ներառված է սենյակի արժեքի մեջ 3 Սեղանի հոկեյ ներառված է սենյակի արժեքի մեջ 4 Լողավազան/21:00-ից հետո/ 1 10000 5 Սաունա 1 5000 7 Հեծանիվների վարձույթ 1 500 8 Բառ-ռեստորան 10 Գիդի ծառայություն 15 000 11 Կոնֆերանս դահլիճ 35 000 12 Ջիպ տուրեր 35000-45000 - Սուպերիոր
- Ընտանեկան Քոթեջ
- Երկտեղանոց` նախասրահով
- Երկտեղանոց` պատշգամբով
- Երկտեղանոց
- Մեկտեղանոց