✦ Հերմոն · Վայոց Ձոր
ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹՅՈՒՆ

Մեր Մասին

Սա մի առեղծվածային վայր է, որտեղ կարող ես տեսնել հազարամյակների խորքից եկող զարմանալի ժայռապատկերներ` ժամանակի հավատալիքների, կենցաղի, տիեզերքի ու բնության: Այստեղ բերդերի լռության մեջ կարող ես լսել զինվորի կանչն ու զենքի շաչում, կարող ես մտնել քարանձավներ ու հաղորդակից լինել նախամարդու ապրելաձևին ու կենցաղին, ապշել բարձրաբերձ հզոր լեռների գեղեցկությամբ և զմայլվել այդ լեռներում ապրող ժողովրդի հյուրասիրությամբ, պարզությամբ և օգնելու պատրաստակամությամբ: Կարող ես այցելել նրբագեղ ճարտարապետությամբ ստեղծված Աստվածային պատկերներով քանդակված եկեղեցիներ ու վանքեր: Կամ պարզապես կարող ես վայելել հանգիստը Վայոց ձորի գեղատեսիլ ու խաղաղ վայրերից մեկում գտնվող «Լուսիտուր» Հյուրանոց Հանգստի Գոտում: Քեզ բարի տպավորություններ և հանգիստ: